Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՀ ԶՈՒ ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲՈՒՄ ԱՆՑԿԱՑՎՈՒՄ ԵՆ ԶՈՒ ԻՐԱՎԱԲԱՆՆԵՐԻ ՀԱՎԱՔՆԵՐ



ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբում հունվարի 20-24-ը անցկացվում են զինված ուժերի սպա-իրավաբանների հավաքներ:

ԶՈՒ ԳՇ վարչակազմակերպչական վարչության իրավաբանական ծառայության պետ, փոխգնդապետ Կ. Միրզոյանի ղեկավարությամբ անցկացվող հավաքների նպատակը զինված ուժերի իրավաբանների մասնագիտական պատրաս­տվածու­թյան մակարդակը բարձրացնելն է և գործնականում նրանց գիտելիքները արհեստավարժորեն կիրառելուն նպաստելը:

Հավաքների ընթացքում բարձրաձայնվում են առկա խնդիրներն ու քննարկվում դրանց լուծման տարբերակները:

Խորագիր՝ Նորություններ


22/01/2020