Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻՑ ԶՈՐԱՑՐՎՈՒՄ ԵՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏՆ ԱՎԱՐՏԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԸ



Հանրապետության տարածքում շարունակվում է ձմեռային զորակոչը: Զինված ուժերի զորամասերը համալրվում են նորակոչիկ զինծառայողներով:

Զորակոչի գործընթացին զուգահեռ՝ զինված ուժերից զորացրվում են պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունն ավարտած զինծառայողները:

1-ին  զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկում անցկացված արարողության ընթացքում զորացրվող զինծառայողներին շնորհակալական նամակներ և պատվոգրեր է հանձնել զորամասի հրամանատարը,  շնորհակալություն հայտնել բարեխիղճ և պատվով կատարած ծառայության համար:

Խորագիր՝ Նորություններ


09/01/2020