Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՁՄԵՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԸ



ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՁՄԵՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԸԴեկտեմբերի 17-ին ՊԲ կենտրոնական հավաքակայանում տեղի ունեցավ դիմավորման հանդիսավոր արարողություն՝ նվիրված ձմեռային զորակոչի մեկնարկին: Զորակոչիկների առաջին խմբաքանակին շնորհավորելու էին եկել պաշտպանության բանակի հրամանատարի 1-ին տեղակալ-շտաբի պետ, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը, հրամանատարի ԲՀԱ գծով տեղակալ, գնդապետ Ստեփան Գևորգյանը, ՊԲ ավագ գնդերեց Գոռ սարկավագ Գյուրջյանը, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Շնորհավորելով օրվա հերոսներին` բարձրաստիճան զինվորականներն ու միջոցառման մյուս բանախոսները արժևորեցին օրվա խորհուրդը՝ հավաստելով, որ զինակոչիկների ծառայության ամբողջ ընթացքում հանրային բոլոր շրջանակներն ու ՊԲ հրամկազմը կլինեն վերջիններիս կողքին և համատեղ ուժերով կլուծեն ծառայությանը խոչընդոտող բոլոր տեսակի խնդիրները:

ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՁՄԵՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԸՄիջոցառման ընթացքում, որպես ավագ ընկերներ, իրենց խորհուրդները ՊԲ առաջին զինակոչիկներին փոխանցեցին նաև սերժանտ Գրիշա Հովսեփյանն ու շարքային Լևոն Մկրտչյանը, մոտեցումները ամրապնդվել են ծառայողական փորձով և անպայման օգտակար կլինեն հայրենյաց պաշտպանների նոր սերնդի ներկայացուցիչների համար:

Միջոցառման ավարտին զինակոչիկներին բաժանվեցին աղոթագրքեր, իսկ հետագա ծառայության վայրերի ընտրությունը տեղի ունեցավ ավանդական վիճակահանության միջոցով:

ԱՐՄԱՆ ԱՎԱՆԵՍՅԱՆ

Խորագիր՝ #49 (1320) 23.12.2019 - 30.12.2019, Ազգային բանակ


24/12/2019