Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

N ԶՈՐԱՄԱՍԻ ՍՊԱՆԵՐԸ ՀԱՆՁՆԵԼ ԵՆ ԿՐԱԿԱՅԻՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳԱՐՔՆԵՐ



Սպայական անձնակազմի պատրաստվածության մակարդակը ստուգելու և հրաձգային զենքի տիրապետման գործնական ունակությունները զարգացնելու նպատակով նոյեմբերի 19-ին 1-ին զորամիավորման ենթակայությամբ գործող N զորամասում  անցկացվել են կրակային պատրաստության ստուգարքներ:

Բացազատված ուսումնական կետերում ստուգվել են զինծառայողների տեսական գիտելիքները: Կրակային փուլում հաստիքային զենքերից խոցվել են պայմանական թիրախները:

Խորագիր՝ Նորություններ


20/11/2019