Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՏԱՆԿԱՅԻՆ ԱՆՁՆԱԿԱԶՄԵՐՆ ԱՆՑԿԱՑՐԵԼ ԵՆ ՄԵՔԵՆԱՎԱՐՄԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐ



Նոյեմբերի 14-ին 1-ին զորամիավորման ենթակայությամբ գործող N զորամասի տանկային անձնակազմերն անցկացրել են մեքենավարման պարապմունքներ։

Տանկիստների տեսական գիտելիքներն ու գործնական հմտությունները զարգացնելու նպատակով անցկացված պարապմունքների շրջանակում բացազատվել են ուսումնական կետեր, զինծառայողները ծանոթացել են վարժանքների  կատարման ժամանակ անվտանգության պահպանման կանոններին, կատարել մեքենավարման վարժություններ բարդ տեղանքի պայմաններում:

Խորագիր՝ Նորություններ


15/11/2019