Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՆՑԿԱՑՎԵԼ ԵՆ ԻՆԺԵՆԵՐԱՍԱԿՐԱՎՈՐԱՅԻՆ ԴԱՍԱԿՆԵՐԻ ՀԱՄԱԲԱՆԱԿԱՅԻՆ ՄՐՑՈՒՄՆԵՐ



ԱՆՑԿԱՑՎԵԼ ԵՆ ԻՆԺԵՆԵՐԱՍԱԿՐԱՎՈՐԱՅԻՆ ԴԱՍԱԿՆԵՐԻ ՀԱՄԱԲԱՆԱԿԱՅԻՆ ՄՐՑՈՒՄՆԵՐՀՀ ՊՆ «Բաղրամյան» զորավարժարանում նոյեմբերի 2-ից 10-ն անցկացվել են ԶՈՒ զորամասերի ինժեներասակրավորային դասակների համաբանակային մրցումներ։

Մրցումների անցկացման նպատակը ինժեներասակրավորային ստորաբաժանումների անձնակազմի պատրաստվածությունն ու մասնագիտական ունակությունները կատարելագործելն էր, դաշտային վարժվածության մակարդակը բարձրացնելը։

Ինժեներական տեխնիկական միջոցների և սպառազինության տիրապետման ու պատրաստվածության ցուցանիշներով համաբանակային մրցումների հաղթող է ճանաչվել սակրավորային գունդը, երկրորդ տեղը զբաղեցրել են 4-րդ զորամիավորման, երրորդ տեղը՝ ՊԲ սակրավորները։

Խորագիր՝ Նորություններ


12/11/2019