Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՌԱԶՄԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԼՐԱՀՈՍ



ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՌԱԶՄԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԼՐԱՀՈՍՄիացյալ Նահանգներում փորձարկումներ է անցնում հիմնական միջուկային հրթիռի վերջին մոդելը: Խոսքը  Բ61-12-ի մասին է: Բ61-ը Ամերիկայի ռազմավարական միջուկային ուժերի հիմնական հրթիռն էր դեռևս նախորդ դարի 60-ականներին: Արդեն կառավարվող նոր՝ 12-րդ մոդիֆիկացիայում կիրառվում են հատուկ համակարգեր, որոնք չկառավարվող արկը վերածում են ուղղորդվող խելացի ավիառումբի: Մեծացել է նաև ռումբի խոցող ուժը, ինչը հնարավորություն է տալիս ոչնչացնել հակառակորդի ամրացված հենակետերը: Աճել է նաև հրթիռի դիպուկությունը. նախորդ՝ 160-ից 180 մետր հնարավոր շեղման փոխարեն այժմ հրթիռի առավելագույն շեղումը կարող է լինել  5-ից 10 մետր: Ռումբի հզորությունը  0.3-ից 50 կիլոտոննա է:

♦♦♦

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՌԱԶՄԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԼՐԱՀՈՍՊենտագոնը ձեռնամուխ է եղել նաեւ իր ցամաքային ուժերի համար նոր թեթև տանկի արտադրությանը։ Հետևակին հարկավոր են արագ և մոբիլ զրահատանկային միջոցներ, որոնք բարդ լանդշաֆտային պայմաններում կարող են կրակով աջակցել հետևակի գործողություններին։ ԱՄՆ ցամաքային ուժերի հիմնական հարվածային բռունցքը համարվող «Աբրամս» տանկերը մեծ են և ծանրաշարժ՝ անգամ հսկայածավալ արդիականացումներից հետո, դրանք դժվար է տեղափոխել օդով և ջրով։ Հենց այս նպատակով դեռ 2015-ին Պենտագոնը Mobile Protected Firepower նախագծով որոշեց ստեղծել նոր թրթուրավոր մարտական մեքենա, որի քաշը չի գերազանցի 32 տոննան, հիմնական հարվածային զենքի տրամաչափն էլ կլինի 105-120 մմ։ Նախագծի համար առանձնացվել են երկու խոշորագույն ընկերություններ՝ BAE Systems-ը և General Dynamics-ը, համապատասխանաբար 375 և 335 միլիոն դոլար բյուջեով։ Ընկերությունները փորձարկումների համար պետք է ներկայացնեն 12-ական նախատիպ։ Սերիական արտադրությունը նախատեսվում է սկսել 2025-ից՝  այս փուլում 504 միավոր։ BAE Systems-ը ծրագրում է հիմնովին արդիականացնել նախկինում կիրառվող Մ8 տանկը 19-25 տոննա քաշով և 105 մմ-ոց թնդանոթով։ Մրցակից General Dynamics-ի փորձագետներն էլ նախագծել են նոր մեքենա։ Տանկը ստացել է Գրիֆին-2 անվանումը։ Նոր մեքենայի վրա տեղադրվելու է Abrams տանկի թեթևացված աշտարակը` 120 մմ XM360 թնդանոթով, իսկ քարշակը տանկը ժառանգել է բրիտանական Ajax հետախուզական մեքենայից։ Նախատիպ Գրիֆին 1-ի քաշն ըստ արտադրողների՝ 22 տոննա էր, իսկ  Գրիֆին 2-ի քաշը՝ հասնում է MPF-ի ծրագրի համար սահմանային 30 տոննայի։

♦♦♦

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՌԱԶՄԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԼՐԱՀՈՍՀամացանցում են հայտնվել չինական արտադրության նոր բալիստիկ հրթիռի արձակման կադրերը: DF-17 հրթիռը դաշտային փորձարկումներն անցել է դեռևս 2017 թվականին: Հրթիռի հեռահարությունը հասնում է 2500 կմ-ի, իսկ շեղման շառավիղը չի գերազանցում մի քանի տասնյակ մետրը:

Նոր հրթիռը կարող է սպառազինված լինել ինչպես սովորական, այնպես էլ միջուկային մարտագլխիկներով, բացի այդ, նոր հարվածային զենքը նաև գերձայնային մարտագլխիկներ կրելու հնարավորություն ունի:  DF-17-ը հանրությանը կներկայացվի Պեկինում՝  զորահանդեսի ժամանակ:

♦♦♦

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՌԱԶՄԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԼՐԱՀՈՍՄիացյալ Նահանգներն սկսում է նոր ռմբակոծիչի արտադրությունը։ Northrop Grumman ընկերության նոր ռազմական ինքնաթիռն ստացել է Բ-21 Ռայդեր անվանումը։ B-21 Raider-ը ծանր ռազմավարական ռմբակոծիչ է: Կարող է կրել ինչպես միջուկային, այնպես էլ միջմայրցամաքային հրթիռներ,  օդային լիցքավորման շնորհիվ ունակ է կատարել մարտական առաքելություն բոլոր հնարավոր հակառակորդների տարածքում։ Տեխնիկական նորարարությունը չի շրջանցել նաև ինքնաթիռի կառավարման համակարգը։ Ինքնաթիռը ղեկավարվում է ինչպես օդաչուների, այնպես էլ հեռակառավարման միջոցով։

 

♦♦♦

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՌԱԶՄԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԼՐԱՀՈՍՆոր ուղղաթիռ դարձյալ ԱՄՆ ռազմաօդային ուժերի համար։ Չորս թեստից և ավելի քան 150 ժամ փորձնական թռիչքից հետո Սիկորսկի ընկերության hh60w մարտական փրկարար ուղղաթիռը անցավ արտադրության փուլ։ Նոր ուղղաթիռը սպառազինված է ավելի լավ պաշտպանական միջոցներով, ավելին՝ վառելիքի տարողությունը կրկնապատկվել է։ Բարելավվել են նաև թռիչքային հնարավորությունները, սարքավորումների բազան և սպառազինությունը։ Ռազմաօդային ուժերը ծրագրում են գնել 113 նման ուղղաթիռ։

 

Պատրաստեց ԱՐՄԱՆ ԲԱՅՐԱՄՅԱՆԸ

Խորագիր՝ #40 (1311) 16.10.2019 - 22.10.2019, Ռազմական


17/10/2019