Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԽԱՂԱՐԿՎԵԼ Է ՀԱՐՁԱԿՈՂԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՍՑԵՆԱՐ
ԽԱՂԱՐԿՎԵԼ Է ՀԱՐՁԱԿՈՂԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՍՑԵՆԱՐ

ԽԱՂԱՐԿՎԵԼ Է ՀԱՐՁԱԿՈՂԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՍՑԵՆԱՐՀոկտեմբերի 3-ին 1-ին զորամիավորումում, ռազմավարական զորավարժության պլանի համաձայն, կազմակերպվել է հարձակողական մարտական գործողության սցենարի խաղարկում: Անձնակազմի գործողություններին հետևել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը:

Խաղարկման ընթացքում ստուգվել են հրամանատարների գործողությունները պայմանական մարտական իրավիճակում, ընդունված որոշումների իրատեսությունը, մարտի վարման և կրակի կառավարման հմտությունները։