Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՄՓՈՓՎԵԼ Է ՀՀ ՊՆ ՌՈ ԽԱՂԱՂԱՊԱՀ ԴԱՍԱԿԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՄԵԿՇԱԲԱԹՅԱ ԴԱՍԸՆԹԱՑԸ



Սեպտեմբերի 19-ին ամփոփվել է հայ-ամերիկյան երկկողմ պաշտպանական համագործակցության շրջանակում ԱՄՆ ՊՆ Միջազգային իրավական հետազոտությունների ինստիտուտի ուսումնական խմբի ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում անցկացրած «Խաղաղապահ գործողությունների իրավական ասպեկտները» թեմայով դասընթացը:

Մեկշաբաթյա դասընթացի ընթացքում ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության խաղաղապահ դասակի զինծառայողներին են ներկայացվել ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձևեր, խաղաղապահ առաքելություններին վերաբերող իրավական նորմատիվային փաստաթղթեր, անցկացվել են թիմային աշխատանքներ:

Դասընթացի մասնակիցներն այցելել են նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին:

Խորագիր՝ Նորություններ


20/09/2019