Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԵՐևԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎՈՒՄ Է ՌԱԶՄԱԿԱՆ ՍՊՈՐՏԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՄԵՆԱՄՅԱ ՀԱՄԱԺՈՂՈՎ
ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎՈՒՄ Է ՌԱԶՄԱԿԱՆ ՍՊՈՐՏԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՄԵՆԱՄՅԱ ՀԱՄԱԺՈՂՈՎ

Երևանում է Ռազմական սպորտային միջազգային խորհրդի Եվրոպական ֆեդերացիայի նախագահ գնդապետ Շվեդենի գլխավորած պատվիրակությունը։ Պաշտպանության նախարարությունում կայացած մամուլի ասուլիսում գնդապետ Շվեդենի և գլխավոր քարտուղար Մոմբի Կոյտան ներկայացրին ՌՍՄԽ-ի գործունեությունն ու նպատակները:

Ռազմական սպորտի միջազգային խորհուրդը ստեղծվել է 1948թ. փետրվարի 18-ին։ CISM-ը միջազգային խոշորագույն մարզական կազմակերպություններից է, որին անդամակցում է 138 պետություն: «Ընկերություն սպորտի միջոցով» կարգախոսով գործող կազմակերպության նպատակը տարբեր պետությունների զինծառայողներին մեկտեղելն է մարզական մրցահարթակներում, մրցություններ կազմակերպելը. միմյանց հանդիպում են տարբեր երկրների զինված ուժերի զինծառայողները, մրցում տարբեր մրցասպարեզներում առանց զենքի և ոչ մարտի դաշտում։ Նպատակներից մեկն էլ զինվորական և քաղաքացիական ապագա առաջնորդների համար մյուս երկրերի վերաբերյալ մշակութային իրազեկվածության ապահովումն է, ինչը կնպաստի աշխարհում լարվածության նվազմանը։ «Որքան մարդիկ շատ են ճանաչում միմյանց, այնքան նվազում է հակամարտությունների հնարավորությունը»,- նշեց գնդապետ Շվեդենը: Յուրաքանչյուր տարի կազմակերպությունն անցկացնում է 20 առաջնություն, իսկ 4 տարին մեկ համաշխարհային խաղեր: