Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԲԱՆԱԿԱՅԻՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԽԱՂԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ



ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԲԱՆԱԿԱՅԻՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԽԱՂԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸՌԴ մերձմոսկովյան «Ալաբինո» զորավարժարանի «Պատրիոտ» ավանի նիստերի դահլիճում տեղի է ունեցել Բանակային միջազգային խաղերի ասոցիացիայի խորհրդի նիստ, որի շրջանակում քննարկվել են Բանակային միջազգային խաղերին վերաբերող մի շարք հարցեր, մասնակից պետությունների բարձրաստիճան սպաները հանդես են եկել ելույթներով:

Նիստի ավարտին տեղի է ունեցել պարգևատրման արարողություն, որի շրջանակում ՀՀ ԶՈւ ՄՊՎ պետի տեղակալ, գնդապետ Սասուն Բադասյանը պարգևատրվել է «Մատուցած ծառայությունների համար» մեդալով և նշանակվել է ասոցիացիայի փոխնախագահ:

ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԲԱՆԱԿԱՅԻՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԽԱՂԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸԲանակային միջազգային խաղերի շրջանակում ներդրդած ջանքերի և ակտիվ մասնակցության համար պարգևատրվել են նաև ՀՀ ԶՈւ ՄՊՎ ՀՊԲ ԶՏԱՊ բաժանմունքի պետ, փոխգնդապետ Գագիկ Գևորգյանը, նույն բաժանմունքի ավագ սպա, փոխգնդապետ Արտակ Պոդոսյանը, ՀՀ ԶՈւ սպառազինության վարչության զրահատանկային ծառայության հաշվառման բաժնի ավագ սպա, փոխգնդապետ Դավիթ Զաքարյանը:

Խորագիր՝ Նորություններ


15/08/2019