Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՎԱՐՏՎԵԼ Է «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԻԿ» ՄՐՑՈՒՅԹԻ «ԱԹԼԵՏ» ՄՐՑԱՓՈՒԼԸ



ԱՎԱՐՏՎԵԼ Է «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԻԿ» ՄՐՑՈՒՅԹԻ «ԱԹԼԵՏ» ՄՐՑԱՓՈՒԼԸՀՀ զինված ուժերի զորավարժարաններից մեկում անցկացվել է «Խաղաղության մարտիկ» մրցույթի ռազմամասնագիտական «Աթլետ» մրցաձևի երկրորդ փուլը: Տղամարդիկ ուժերն են չափել ռազմամարզական հնգամարտում և մասնագիտական պատրաստության համալիր մրցումներում: Մասնակիցները բարդ տեղանքում ԱԿ-74 ինքնաձիգով կատարել են թիրախների խոցում, նռնակի, դանակի նետում և այլ վարժություններ:

Երկօրյա մրցումների արդյունքների համադրմամբ «Աթլետ» մրցաձևում թիմային և անհատական հաշվարկով հաղթող է ճանաչվել Ռուսաստանի թիմը: Երկրորդ տեղում Ղազախստանի թիմն է: Ուժեղագույն եռյակը եզրափակել է ՀՀ Զինված ուժերի թիմը:

Ընդհանուր հաշվարկով «Խաղաղության մարտիկ» միջազգային մրցույթում առաջատարը ՀՀ  զինված ուժերի ներկայացուցիչներն են: Երկրորդ և երրորդ տեղերը համապատասխանաբար զբաղեցնում են Ռուսաստանի և Ղազախստանի թիմերը:

Խորագիր՝ Նորություններ


12/08/2019