Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՀ ՊՆ «ԲԿՄԱ» ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԹԻՄՆ ԱՆՑԿԱՑՐԵԼ Է ԱՌԱՋԻՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ



Այսօր «Միկա» մարզադաշտում կայացել է ֆուտբոլի Հայաստանի առաջնության առաջին խմբի առաջին տուրի «Լոկոմոտիվ»-«ԲԿՄԱ» հանդիպումը, որն անդրանիկն էր պաշտպանության նախարարության ֆուտբոլային ակումբի համար։

Չնայած 2։1 հաշվով կրած պարտությանը, բանակայինները փայլուն խաղ են ցուցադրել՝ ապացուցելով, որ իրական պայքար են ծավալելու առաջատարության համար։

Հաջողություն ենք մաղթում «ԲԿՄԱ»-ին և համոզմունք հայտնում, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը ներկայացնող և բոլորովին վերջերս կազմավորված ֆուտբոլային թիմն առաջիկայում բազմաթիվ հաղթանակներ կտոնի՝ բարձր պահելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պատիվը։

Խորագիր՝ Նորություններ


09/08/2019