Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ



ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄԳարեգին Մուրադյանը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Գիտությունների ակադեմիան, Հունաստանի հատուկ նշանակության զորքերի եռամսյա դասընթացները ավարտել է գերազանցությամբ, իսկ ՌԴ ԶՈՒ համազորային ակադեմիան՝ ոսկե մեդալով:

– Պետական քնությունների ժամանակ հանձնաժողովի անդամներից մեկն ինձ հարցրեց. կցանկանա՞ս ծառայել  ռուսական զորքերում, ես տվեցի բացասական պատասխան։

Զինվորական գործի մեջ ինձ համար օրինակ են ծառայել հորս ըկերները՝ գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանն ու գեներալ-մայոր Թեմուր Շահնազարյանը։

Ռուսասատանի Դաշնության համազորային ակադեմիան ավարտելուց հետո ԳՇ պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը ինձ նվիրեց իր կրած գեներալ-մայորի ուսադիրները, ինչն անչափ պարտավորեցնող է իմ երազանքի ճանապարհին,- ասաց Գարեգինը։

-Որդիս արդարացնում է մեր հույսերը. որտեղ ծառայեց գովասանքի արժանացավ, որտեղ սովորեց՝ գերազանցությամբ ավարտեց: Բա ծնողի համար սրանից առավել էլ ի՞նչ պիտի լինի, -անթաքույց հպարտությամբ ասաց Գարեգինի հայրը՝ Կարեն Մուրադյանը:

ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄՄայոր Մուրադյանն իր ապագան տեսնում է զինվորական մեծ ընտանիքում ու միշտ զինվորի կողքին:

-Ապագաս պատկերացնում եմ զինված ուժերում՝ հայ զինվորի հետ։ Գիտելիքներիս ամբողջ պաշարը, որ ստացել  եմ ուսումնառության տարիներին, անմնացորդ ծառայեցնելու եմ մեր բանակի հզորացմանը, այն բանակի, որ ստեղծել են մեր ազգի նվիրյալները, նաև հայրս իր ընկերների հետ։

Ես անսահման հպարտ եմ , որ ծառայում եմ Հայոց բանակում և կրում եմ մեր հաղթանակած բանակի սպայի ուսադիրները:

Գարեգինի սերը զինվորական գործի հանդեպ ձևավորվել է մանկուց, իսկ ավելի ճիշտ՝ եկել է պապերից։ Պապի պապը, ֆիդայի, Շատախցի Մանուկն էր։ Տասնամյակներ անց Արցախյան պատերազմի ժամանակ, հայրը՝ Կարեն Մուրադյանն իր ընկերների հետ կամավորագրվեց Իջևանի Սարոյի ջոկատին։

Հոր հորեղբայրը որդու հետ զոհվել է Բերքաբեր գյուղի պաշտպանական մարտերում… Իսկ Գարեգինի զինվորական դառնալու որոշմանը վերջնականապես նպաստել են հոր ու նրա  մարտական ընկերների հաջողությունները։

ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄՀայրը, մոտ երեք տասնամյակ ծառայել է հայկական բանակում։ Թեպետ  ծառայողական դժվարին ու նվիրական ուղին արդեն անցյալում է, և ինչպես ասում են, սուրը փառքով  դրել է պատյան, բայց անկեղծորեն խոստովանում է, որ որոշ հարցերում որդին իրենից առաջ է անցել ու ամբողջովին արդարացնում է իր ակնկալիքներն ու սպասելիքները:

Զինվորական կարիերայի ընթացքում Գարեգինը ծառայել է որպես վաշտի հրամանատար, ապա լեռնային ուսումնական կենտրոնի շտաբի պետ: Գարեգին Մուրադյանը 2014 թ. մասնակցել է Հայաստանի զինված ուժերում առաջին անգամ անցկացվող «Դյուցազն» որակավորման համաբանակային մրցույթին՝ արժանացել պատվավոր Կապույտ բերետին»։

Վերջերս էլ մայոր Գարեգին Մուրադյանը պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի կողմից արժանացել է «Ուսման գերազանցիկ» մեդալի։

ԶԱՎԵՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Խորագիր՝ #30 (1301) 7.08.2019 - 13.08.2019, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


08/08/2019