Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԶՈՐԱԿՈՉ
ԶՈՐԱԿՈՉ

ԶՈՐԱԿՈՉԶորակոչ է: Լուսանկարում պատկերված տղաները հագել են հայկական բանակի համազգեստն ու մի քանի ժամից կմեկնեն զորքեր: Նրանք կդառնան Հայրենիքի պաշտպան, ազգի արժանապատվության, Երկրի ուժի իսկական տեր և կշարունակեն մեր հաղթական բանակի տարեգրությունը:

Զորակոչ է: Տղաները զենք կվերցնեն ու աներկյուղ կկանգնեն սահմանին: Նրանցով կբազմապատկվի երկրի ուժը, ժողովրդի հայրենասիրությունը: Նրանցով մենք կունենանք պաշտպանված Հայրենիք:

Զորակոչ է: Տղաները հպարտ են, որ գնում են բանակ: Մեր հույսի ու երազանքի բանակը: Իսկ մենք էլ հպարտանալու ենք իրենցով և, ինչպես միշտ, ի լուր աշխարհի հայտարարելու ենք. բանակ ունենք:

ՍԱՄՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ