Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԻՇԱՏԱԿԻ ԽԱՉՔԱՐ



ՀԻՇԱՏԱԿԻ ԽԱՉՔԱՐ

Հուլիսի 7-ին  Երևանի Դավթաշեն վարչական շրջանում տեղի ունեցավ քանդակագործ Արտակ Համբարձումյանի կերտած հերթական խաչքարի բացման հանդիսավոր արարողությունը: Խաչքարը նվիրված է 2016 թ. Ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակին: Այն  տեղադրվեց  Դավիթաշենի՝ Հայրենական և Արցախյան պատերազմների հուշարձանի մոտ: Միջոցառումն սկսվեց խաչքարի օծման ու օրհնության կարգով, որը կատարեց Դավթաշեն վարչական շրջանի Սրբոց Նահատակաց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Խորեն քահանա Մարուքյանը: Խաչքարի բացումը կատարեցին քառօրյա պատերազմում զոհված հերոսների ծնողները:

Գարիկ Ավետիսյան

Լուսանկարները՝ Սիրարփի Կարապետյանի

Խորագիր՝ Նորություններ


10/07/2019