Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՆՑԿԱՑՎԵԼ Է ԳՈՒՄԱՐՏԱԿԱՅԻՆ ՄԱՐՏԱՎԱՐԱԿԱՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ



ԱՆՑԿԱՑՎԵԼ Է ԳՈՒՄԱՐՏԱԿԱՅԻՆ ՄԱՐՏԱՎԱՐԱԿԱՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆԶինված ուժերի ուսումնական պատրաստության պլանի համաձայն՝ զորամասերի հրամանատարների և նրանց տեղակալների հետ անցկացվող հրամանատարական հավաքների շրջանակում, մայիսի 23-ին հյուսիսարևելյան սահմանագոտում անցկացվել է գումարտակային մարտավարական զորավարժություն՝ մարտական կրակի կիրառմամբ։

Զորավարժության ընթացքում կիրառվել են հակաօդային պաշտպանության, հրետանային միջոցներ, զրահատանկային տեխնիկա և այլ ուժեր։ Ներդաշնակ գործողությունների շնորհիվ անձնակազմը կատարել է առաջադրված խնդիրները, հաջողությամբ խոցել պայմանական հակառակորդի թիրախները։

Ստորաբաժանումների գործողություններին հետևել են զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Ա. Դավթյանը, բարձրաստիճան սպաներ, զորամասերի հրամանատարներ։

Խորագիր՝ Նորություններ


24/05/2019