Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԶՈՒ ՌԱԶՄԱԲԺՇԿԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԵՀԱԺՈՂՈՎԻՆ
ԶՈՒ ՌԱԶՄԱԲԺՇԿԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԵՀԱԺՈՂՈՎԻՆ

ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության պատվիրակությունը մասնակցում է Շվեյցարիայի Բազել քաղաքում անցկացվող Ռազմական բժշկության միջազգային կոմիտեի 43-րդ վեհաժողովին։

Ռազմական բժշկության միջազգային կոմիտեի անդամ են 116 պետություններ: Հայաստանը միջազգային կոմիտեի լիիրավ անդամ է դարձել 2017թ.։
Կոմիտեն կարևոր հարթակ է տարբեր պետությունների ռազմաբժշկական ծառայությունների միջև փոխգործակցության կազմակերպման, առաջավոր փորձի փոխանակման և փոխօգնության միջոցով ծառայության զարգացման համար։