Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՑՈՒՑԱԴՐԱԿԱՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ՝ ՄԱՐՏԱԿԱՆ ԿՐԱԿՈՎ
ՑՈՒՑԱԴՐԱԿԱՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ՝ ՄԱՐՏԱԿԱՆ ԿՐԱԿՈՎ

ՑՈՒՑԱԴՐԱԿԱՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ՝ ՄԱՐՏԱԿԱՆ ԿՐԱԿՈՎ«Բաղրամյան» ուսումնական կենտրոնում անցկացվող ճամբարային հավաքներին մասնակցող 5-րդ զորամիավորման հրետանավորների ներգրավմամբ անցկացվել է դիվիզիոնի մարտական հրաձգությամբ ցուցադրական մարտավարական զորավարժություն:

Զորավարժարանում բացազատվել են ուսումնական կետեր, ցուցադրվել է զորավարժության նախապատրաստման ու անցկացման կարգը, մշակվող փաստաթղթերը, տեխնիկական միջոցները, սպառազինությունը և այլն: Թեմաներն էին՝ անօդաչու թռչող սարքի և կրակաճշտող հատուկ նշանակության խորքային հետախուզական խմբի փոխգործակցությունը, սպառազինության և ռազմական տեխնիկայի մարտական կիրառման նախապատրաստումը:

ՑՈՒՑԱԴՐԱԿԱՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ՝ ՄԱՐՏԱԿԱՆ ԿՐԱԿՈՎԶորամիավորման հրամանատար, գնդապետ Ա. Փիլոյանի ղեկավարությամբ անցկացված զորավարժության կրակային փուլում հաջողությամբ իրականացվել է տեղանքում մարտական գործողությունների խաղարկումը, անօդաչու թռչող սարքերի օգնությամբ բացահայտվել հակառակորդի կարևորագույն նշանակության օբյեկտները, որոնք խոցվել են դիվիզիոնի ճշգրիտ կրակի արդյունքում: 5-րդ զորամիավորման հրետանավորները ևս մեկ անգամ փաստել են, որ ունեն մասնագիտական բարձր պատրաստվածություն: