Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՈՒՆԱՍՏԱՆ Է ԱՅՑԵԼԵԼ ՀՀ ԶՈՒ ՌԱԶՄԱԲԺՇԿԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ



ՀՈՒՆԱՍՏԱՆ Է ԱՅՑԵԼԵԼ ՀՀ ԶՈՒ ՌԱԶՄԱԲԺՇԿԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸՀայաստանի և Հունաստանի Հանրապետությունների զինված ուժերի երկկողմ փոխգործակցության շրջանակներում մայիսի 13-ից 17-ը Հունաստանի Հանրապետություն է այցելել ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական ծառայության պատվիրակությունը։

Այցի ընթացքում հանդիպումներ են կազմակերպվել Հունաստանի զինված ուժերի ռազմաբժշկական ծառայության և հոսպիտալների ղեկավար կազմի հետ։

Հանդիպումների ընթացքում քննարկվել է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ, նախանշվել են հետագա փոխգործակցության առավել կարևոր ուղղությունները։

Խորագիր՝ Նորություններ


20/05/2019