Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՆՑԿԱՑՎԵԼ Է ՀՐԱՁԳՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔ



Մայիսի 15-ին 4-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող «Գարեգին Նժդեհի» անվան զորամասի հրաձգարանում զենիթահրթիռային դասակի զինծառայողների  հետ անցկացվել է հրաձգության տեսական պարապմունք։

Պարապմունքի նպատակն էր անձնակազմին ուսուցանել հաստիքային զենքի տիրապետման և հնարավոր խափանումների վերացման հմտություններ, ինչպես նաև հրաձգային զենքերի քանդման-հավաքման, խնամքի ու պահպանման կարգը։

Խորագիր՝ Նորություններ


16/05/2019