Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԿՈՆՖԵՐԱՆՍ՝  ՆՎԻՐՎԱԾ ՈՉ ԿԱՆՈՆԱԳՐՔԱՅԻՆ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆԸ
ԿՈՆՖԵՐԱՆՍ՝ ՆՎԻՐՎԱԾ ՈՉ ԿԱՆՈՆԱԳՐՔԱՅԻՆ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆԸ

ԿՈՆՖԵՐԱՆՍ՝  ՆՎԻՐՎԱԾ ՈՉ ԿԱՆՈՆԱԳՐՔԱՅԻՆ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆԸՀՀ զինված ուժերի 2019թ. պատրաստության պլանի համաձայն՝ ՀՀ ԶՈՒ ԱՀՏԱ վարչության պետի ղեկավարությամբ, վարչության սպաների, զորամիավորումների, զորամասե­րի հրամանատարների՝ ԲՀԱ գծով տեղակալների, ավագ սպա-իրավաբանների մասնակցու­թյամբ մայիսի 10-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է «Զինծառայողների միջև ոչ կանոնա­գրքային փախհարաբերություններին նպաս­տող պայմանները և դրանց կանխարգել­ման ուղիները» թե­մա­­յով կոնֆերանս:

Կոնֆերանսի ընթացքում հանգամանալից վերլուծվել են առօրյա ծառայու­թյան ու մարտական հերթապահության ժամանակ զինծառայողնե­րի շրջանում ոչ կանոնագրքային փոխհարաբերու­թյուն­ների դր­սևորման և բռնության կի­րառ­ման դեպքե­րը, դրանց առաջացման սո­­­ցիալ-հոգե­բա­նական խնդիր­ները, նախապայ­մաններն ու նա­­խադրյալ­ները, արտահայտման ձևերը: Ելույթ ունեցող­ներն անդրադար­ձել են նաև զինծառայողների բարոյական դաստիարակու­թյան հիմնա­հար­ցերին, ոչ կանոնագրքային փոխհարաբերությունների կանխա­ր­­գելման ուղիներին, ինչպես նաև կար­­գազան­ցու­թյան հակում ունեցող զինծառայող­ների հետ տարվող աշխատանք­ների արդյունավետու­թյան բարձ­րաց­ման հարցե­րին:

Ամփոփելով կոնֆերանսի արդ­յունք­ները՝ ՀՀ ԶՈՒ ԱՀՏԱ վարչության պետն ընդգծել է անձնակազմի հետ տարվող աշխա­տանք­­ների որակի և արդյունավետության էական բարձրաց­ման առաջ­նա­հերթության պա­հանջ­ը, տվել կոնկրետ հանձնարարա­կան­ներ: