Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՌԴ ՀԱՐԱՎԱՅԻՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻ ՀԵՏ



ՀԱՆԴԻՊՈՒՄ ՌԴ ՀԱՐԱՎԱՅԻՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻ ՀԵՏԱշխատանքային այցով ՌԴ ժամանած ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենատ Արտակ Դավթյանը ապրիլի 19-ին հանդիպել է ՌԴ Հարավային ռազմական շրջանի հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Դվորնիկովի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանը:

Զրուցակիցները քննարկել են մարտական պատրաստության համատեղ միջոցառումների  կազմակերպման հարցեր:

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՌԴ ՀԱՐԱՎԱՅԻՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻ ՀԵՏԱլեքսանդր Դվորնիկովը բարձր է գնահատել ապրիլի 1-ից 12-ը «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված գումարտակային մարտավարական զորավարժության ընթացքում ՀՀ զինված ուժերի և ՌԴ 102-րդ ռազմակայանի ստորաբաժանումների փոխգործակցության և առաջադրված ուսումնամարտական ու կրակային խնդիրների կատարման մակարդակը:

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետն իր հերթին ընդգծել է փոխգործակցության առավել ամրապնդման, մարտական և օպերատիվ պատրաստության համատեղ միջոցառումների շարունակականության ապահովման պատրաստակամությունը:

Խորագիր՝ Նորություններ


22/04/2019