Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԱՐՇԱԼ ԱՐՄԵՆԱԿ ԽԱՆՓԵՐՅԱՆՑԻ ԱՆՎԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ԱՎԻԱՑԻՈՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ



ՄԱՐՇԱԼ ԱՐՄԵՆԱԿ ԽԱՆՓԵՐՅԱՆՑԻ ԱՆՎԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ԱՎԻԱՑԻՈՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

ՄԱՐՇԱԼ ԱՐՄԵՆԱԿ ԽԱՆՓԵՐՅԱՆՑԻ ԱՆՎԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ԱՎԻԱՑԻՈՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

 

Ելնելով ժամանակի պահանջներից` 1992թ. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ՝ հանրապետական աերոակումբը և «Արզնի» օդանավակայանը փոխանցվեցին պաշտպանության նախարարության ենթակայությանը, որը պաշտպանության նախարարի հրամանի համաձայն` 1993թ. ապրիլի 1-ին վերակազմավորվեց որպես ՀՀ ՊՆ ռազմաավիացիոն կենտրոն և դարձավ ՀՀ առաջին ռազմամասնագիտական հաստատությունը:

ՄԱՐՇԱԼ ԱՐՄԵՆԱԿ ԽԱՆՓԵՐՅԱՆՑԻ ԱՆՎԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ԱՎԻԱՑԻՈՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՀՀ ՊՆ միջնորդությամբ՝ 1994թ. սեպտեմբերի 20-ին, կառավարության թիվ 447 որոշմամբ, ռազմաավիացիոն կենտրոնին տրվեց միջնակարգ մասնագիտական ուսումնական կարգավիճակ` Ռազմաավիացիոն թռիչքատեխնիկական ուսումնարան անվանումով (ուսման տևողությունը 3 տարի):

Այնուհետև, ՀՀ պաշտպանության նախարարի 25.05.2001թ. հրամանի համաձայն՝ ուսումնարանը վերակազմավորվեց ՊՆ բարձրագույն ուսումնական հաստատության` ՀՀ ՊՆ ռազմական ավիացիոն ինստիտուտի (ուսուցումը ստացիոնար համակարգում 4 տարի): 2002թ. ինստիտուտին հնարավորություն տրվեց կազմակերպել նաև ՀՀ ԶՈՒ սպա-կապավորների, իսկ 2005թ.՝ նաև հակաօդային պաշտպանության մասնագիտություններով սպաների պատրաստումը:

ՄԱՐՇԱԼ ԱՐՄԵՆԱԿ ԽԱՆՓԵՐՅԱՆՑԻ ԱՆՎԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ԱՎԻԱՑԻՈՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ նշանավորումն Մեծ հայրենական պատերազմում տարած հաղթանակի 60-ամյակի` 2005թ. ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ինստիտուտն սկսեց կրել մարշալ Արմենակ Խանփերյանցի անունը, և նույն հրամանով Ռազմական ավիացիոն ինստիտուտին կարգադրվեց հանձնել մարտական դրոշը:

Ռազմական ավիացիոն համալսարանի պետն է գեներալ-մայոր Դանիել Բալայանը:

Ռազմական ավիացիոն համալսարանի ֆակուլտետները

ԱՎԻԱՑԻՈՆ ՖԱԿՈՒԼՏԵՏ

ՄԱՐՇԱԼ ԱՐՄԵՆԱԿ ԽԱՆՓԵՐՅԱՆՑԻ ԱՆՎԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ԱՎԻԱՑԻՈՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

  1. Թռչող ապարատների թռիչքային շահագործում (ինքնաթիռ)
  1. Ավիացիոն սպառազինություն
  1. Թռչող ապարատների ավիացիոն սարքավորումներ
  1. Թռչող ապարատների ռադիոէլեկտրոնային սարքավորումներ
  1. Անօդաչու թռչող սարքերի շահագործում եւ կիրառում:

 

ԿԱՊԻ ՖԱԿՈՒԼՏԵՏ

ՄԱՐՇԱԼ ԱՐՄԵՆԱԿ ԽԱՆՓԵՐՅԱՆՑԻ ԱՆՎԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ԱՎԻԱՑԻՈՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

  1. Ռազմական կապի տեխնիկա:

 

ՀԱԿԱՕԴԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏ

ՄԱՐՇԱԼ ԱՐՄԵՆԱԿ ԽԱՆՓԵՐՅԱՆՑԻ ԱՆՎԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ԱՎԻԱՑԻՈՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

  1. ՀՕՊ միջին և փոքր հեռահարության զենիթային համալիրներ (Օսա-ԱԿ)
  1. ՀՕՊ ռադիոլոկացիոն համալիրներ

3. ՀՕՊ մոտակա գործողության զենիթային համալիրներ:

Խորագիր՝ #14 (1285) 17.04.2019 - 23.04.2019, Uncategorized, Ռազմական


18/04/2019