Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՆՎԱԳԱԽՄԲԻ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐ



ՆՎԱԳԱԽՄԲԻ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐՄարտի 18-ին 4-րդ զորամիավորման նվագախմբում սկսվել են համանվագախմբային պատրաստության պարապմունքներ: Դրանք միտված են զարգացնելու զինծառայողների երաժշտական ունակությունները և հարստացնելու նվագացանկը, որում ընդգրկված են ոչ միայն ծառայողաշարային, այլև համերգային, հայրենասիրական ստեղծագործություններ:

Նվագախմբի անդամները պարտադիր ժամկետային զինծառայողներ են, որոնք հանրապետության բարձրագույն երաժշտական կրթօջախների շրջանավարտներ և ուսանողներ են:

4-րդ զորամիավորման ԲՀԱ խումբ

Խորագիր՝ Նորություններ


20/03/2019