Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԵԿՆԱՐԿԵԼ ԵՆ ԿՈՒՐՍԱՆՏՆԵՐԻ ՆԱԽԱԹՌԻՉՔԱՅԻՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐԸ



Մարտի 12-ին ՀՀ ՊՆ մարշալ Ա. Խանփերյանցի անվան ռազմական ավիացոն համալսարանում մեկնարկել են կուրսանտների նախաթռիչքային պարապմունքները:

Համալսարանի դասախոսական անձնակազմը կուրսանտներին ուսուցանում է թռիչքների տեսական ու գործնական պատրաստության առանձնահատկությունները, հասու դարձնում օդաչուների գործողություններին օդում հանկարծակի ծագած խնդիրների ժամանակ: Կարճ ժամանակ անց կուրսանտներն իրականացնելու են ուսումնական թռիչքներ և համալրելու են ռազմական օդաչուների շարքերը:

Խորագիր՝ Նորություններ


13/03/2019