Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԵՐԹԱՐՇԱՎ



ԵՐԹԱՐՇԱՎՓետրվարի 21-ին 4-րդ զորամիավորման ենթակա զորամասերից մեկում անցկացվեց հերթական երթարշավը: Հրամանատարությունը երթարշավին նախապատրաստվել էր նախօրոք՝ ընտրված էր երթուղին, հրահանգավորված էր անձնակազմը, ստուգված էր զենքն ու հանդերձանքը:

Երթարշավի նպատակը անձնակազմի դիմացկունությունն ստուգելն էր: Հընթացս զինծառայողները հաղթահարեցին տարատեսակ արգելքներ՝ անցում գետի միջով, անցում անտառապատ և ծառախիտ տարածքով, ցատկ խոր փոսի վրայով, մագլցում ժայռերի վրա…

ԵՐԹԱՐՇԱՎԵրթարշավի ընթացքում հրամանատարությունը հետևում էր անձնակազմի գործողություններին, տալիս անհրաժեշտ ցուցումներ, արձանագրում հաջողությունները և նշում բացթողումները:

Անձնակազմը ժամանակին կատարելով առաջադրված խնդիրը՝ վերադարձավ զորամաս: Զինծառայողները գիտակցում են, որ ամենօրյա մարզումների ու քրտնաջան աշխատանքի արդյունքում է ձևավորվում հաստատակամություն, արագ կողմնորոշվելու ունակություն, կազմակերպվածություն:

 

Խորագիր՝ Նորություններ


22/02/2019