Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

…ՆԱԵՎ ԲԱՐԵԿԱՐԳԵՑԻՆ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐԻ ՏԱՐԱԾՔԸ



…ՆԱԵՎ ԲԱՐԵԿԱՐԳԵՑԻՆ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐԻ ՏԱՐԱԾՔԸ1-ին զորամիավորման զորամասերից մեկում զինծառայողների մարտունակությունը բարձրացնելու, մարտական խնդիրներն առավել արդյունավետ կատարելու, ստորաբաժանումների կազմով երկար տարածություններ հաղթահարելու ռազմակիրառական հմտությունների զարգացումն ու կայուն բարոյահոգեբանական վիճակին նպաստելու նպատակով հաստիքային զենքով և ամբողջ հանդերձանքով կազմակերպվեց երթարշավ դեպի Կապանի «Բաղաբուրջ» հուշահամալիր:

Այս երթարշավն ունեցավ առանձնահատուկ նշանակություն. հրամանատարական կազմի որոշմամբ՝ զինծառայողները նաև մաքրման և բարեկարգման աշխատանքներ իրականացրին հուշահամալիրի տարածքում:

 

 

Խորագիր՝ Նորություններ


22/02/2019