Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՐԱՄԱՆԱՏԱՐԱԿԱՆ ՀԱՎԱՔՆԵՐ



ՀՐԱՄԱՆԱՏԱՐԱԿԱՆ ՀԱՎԱՔՆԵՐՓետրվարի 11-ից 15-ը ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում անցկացվել են առաջին խմբի սպայական կազմի հրամանատարական հավաքներ:

Հավաքների մասնակիցներն ունկնդրել են զեկույցներ զինված ուժերի կրթական համակարգում հեռավար ուսուցման ներդրման հեռանկարների, Հայաստանում ՆԱՏՕ-ի սոցիալական եւ կրթական ծրագրերի, ռազմարդյունաբերության զարգացման ուղիների և ՀՀ զինված ուժերի զարգացման հարցում այդ ոլորտի ունեցած դերի վերաբերյալ:

ՀՐԱՄԱՆԱՏԱՐԱԿԱՆ ՀԱՎԱՔՆԵՐՌազմական համալսարանի պետի պաշտոնակատար, գնդապետ Խաչատուր Խաչատրյանը ներկայացրել է առաջարկություններ բարձրագույն ռազմական ուսումնական հաստատության գործունեությունը բարելավելու վերաբերյալ:

Հավաքների ընթացքում Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի դասախոսները սպայակազմին ցուցադրել են էլեկտրոնային եղանակով ուսումնական պարապմունքների անցկացման օրինակելի տարբերակներ:

Խորագիր՝ Նորություններ


18/02/2019