Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԻ ԵՎ ՎԵՏԵՐԱՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ



ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԻ ԵՎ ՎԵՏԵՐԱՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲՕրերս Երևանի N 104 դպրոցում կայացավ միջոցառում խաղաղապահ բրիգադի սպաների, Արցախյան պատերազմի վետերանների մասնակցութ­յամբ:

«Հարսանիք լեռներում» խորագիրը կրող միջոցառմանը ներկա էին նաև Արցախի հերոս, գեներալ-մայոր Ա. Տեր-Թադևոսյանը, քաղաքապետարանի տարբեր ոլորտի ներկայացուցիչներ, իսկ փորձի փոխանակման նպատակով՝ Երևանի մի շարք դպրոցների տնօրեններ:

Վերջում շնորհակալական խոսքով հանդես եկավ դպրոցի տնօրենը, նշելով, որ նմանատիպ միջոցառումներ պետք է կազմակերպել պարբերաբար, քանի որ այն նպաստում է «Ազգ-բանակ» հայեցակարգի կայացմանը:

 

5-ՐԴ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՄԱՆ ԹՂԹԱԿՑԱԿԱՆ ԿԵՏ

Խորագիր՝ Նորություններ


14/02/2019