Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ԿԻՊՐՈՍԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՅՑԸ



ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ԿԻՊՐՈՍԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՅՑԸ Հայաստանի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում փետրվարի 13-ին Կիպրոսի Հանրապետության պաշտպանության նախարար Սավաս Անգելիդիսի գլխավորած պատվիրակությունը ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանի ուղեկցությամբ եղել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին:

Սավաս Անգելիդիսի գլխավորած պատվիրակությունը եղել է նաև Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտում, որտեղ կիպրական կողմին են ներկայացվել պաշտպանական համակարգում բարձր տեխնոլոգիական լուծումների ստեղծման ուղղությամբ իրականացվող ծրագրերն ու աշխատանքները:

ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ԿԻՊՐՈՍԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՅՑԸ Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն կատարած այցելության ընթացքում ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը և վերականգնողական կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանը Կիպրոսի Հանրապետության պաշտպանության նախարարին ծանոթացրել են վերականգնողական կենտրոնի հնարավորություններին: Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև համագործակցության հետագա ձևաչափը:

Խորագիր՝ Նորություններ


14/02/2019