Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ



ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի հերթական տարեդարձին ընդառաջ ՀՀ պաշտպանության նախարարությունը դիմում է պատերազմի մասնակից վետերանների հարազատներին:

Մերձմոսկովյան «Պատրիոտ» պուրակում կառուցվող Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակին նվիրված տաճարի «Հիշատակի ուղի» ցուցադրությունների շարքում ներառելու համար անհրաժեշտ են պատերազմի վետերանների թվայնացված լուսանկարները (TIFF ֆորմատով չկոմպրեսավորված և ոչ պակաս քան 300dpi նկարի որակով) և նրանց կենսագրական տվյալները (անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան/մահվան ամիս-ամսաթիվ, այլ տվյալներ):

Լուսանկարները և տվյալները խնդրում ենք ուղարկել  modpress@mil.am, hayzinvor@mil.am հասցեներին` կատարելով «1941-1945» նշումը:

Խորագիր՝ Նորություններ, Ուշադրության կենտրոնում


18/02/2019