Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐ ԽԱՂԱՂԱՊԱՀ ԲՐԻԳԱԴՈՒՄ



ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐ ԽԱՂԱՂԱՊԱՀ ԲՐԻԳԱԴՈՒՄ5-րդ զորամիավորման ենթակա խաղաղապահ ուժերի բրիգադում շարունակվում են մարտական պատրաստության պարապմունքները:

Զորամասի հրամանատարությունը հատկապես առավել մեծ ուշադրություն է դարձնում անձնակազմի նեղ մասնագիտական պատրաստվածությանը, քանզի աշխարհի տարբեր տարածաշրջաններում ծառայություն իրականացնող  խաղաղապահ բրիգադի զինծառայողներից պահանջվում են բարձր մասնագիտական ունակություններ և վարպետություն:

Ինժեներասակրավորների տեսական գիտելիքները, մասնագիտական ու գործնական հմտությունները, վարպետության մակարդակը բարձրացնելու նպատակով զորամասի ինժեներական ծառայության պետ, փոխգնդապետ Մ. Թովմասյանի ղեկավարությամբ կազմակերպվել և անցկացվում են սակրավորային ստորաբաժանումների մասնագիտական պարապմունքները՝ ամբողջ խորությամբ հաշվի առնելով խաղաղապահ առաքելությունների ժամանակ ձեռք բերված փորձը:

5-ՐԴ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՄԱՆ ԹՂԹԱԿՑԱԿԱՆ ԿԵՏ

Խորագիր՝ Նորություններ


06/02/2019