Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱԿՀ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԱԿԱՆ ՀԱՎԱՔ



ԱԿՀ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԱԿԱՆ ՀԱՎԱՔՀունվարի 21-ից 23-ը 1-ին զորամիավորման և ենթակա զորամասերի ԱԿՀ կենտրոնների պետերի հետ անցկացվել է հրամանատարական հավաք:

Հրամանատարական հավաքի պլանավորման ժամանակ հաշվի էր առնվել զորամիավորման մարտական խնդիրները, մասնակիցների պատրաստվածության մակարդակը և պարապմունքների որակի վրա ազդող այլ գործոնները:

Թեմաների ընտրությունը, հատկացվող ժամանակը, անցկացման մեթոդը պլանավորվել էր հրամանատարական պատրաստության ուսուցման հիմնական ձևերից՝

–           դասախոսություններ, սեմինարներ, զրույցներ,

–           համակարգչի վրա գործնական պարապմուն¬ներ, որոնք վերաբերում էին տվյալների հաղորդման համակարգերի հիմնական խնդիրներին, համակարգերում ինֆորմացիայի պաշտպանության և մուտքի սահմանազատման ապարատածրագրային միջոցներին,

–           գործառութային պարտականությունների յուրացման վարժանքներ, մեթոդական, ցուցադրական պարապմունքներ  և ստուգարքներ:

Խորագիր՝ Նորություններ


24/01/2019