Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԶՈՐԱՑՐՈՒՄ



ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԶՈՐԱՑՐՈՒՄՆորակոչիկների համալրմանը զուգահեռ շարունակվում են զորացրվող զինծառայողների հրաժեշտի հանդիսավոր միջոցառումները: Հունվարի 23-ին 4-րդ զորամիավորման զորամասերից մեկում հանդիսավոր կերպով հրաժեշտ տվեցին մի շարք զորացրվող զինծառայողների:

Զորամասի հրամանատար, գնդապետ Արծվիկ Գրիգորյանը բարեմաղթանքի ու գովեստի խոսքեր հղեց զորացրվող զինծառայողներին և իր անկեղծ շնորհակալությունը հայտնեց բոլորին՝ երկու տարվա անձնվեր ծառայության համար: Նա բոլորին ցանկացավ բարի ճանապարհ և հավելեց՝

«Տուն եք գնում զինվորին արժանավայել, տուն եք գնում հպարտ կեցվածքով, որովհետև այս երկու տարիների ընթացքում սովորել եք այն գործը, որը ձեզ ամբողջ կլյանքում պետք է գալու…»:

Հրամանատարի խոսքից հետո զորացրվող զինծառայողները անցան հանդիսավոր երթով, այնուհետև հրաժեշտ տվեցին իրենց ծառայակից ընկերներին, հրամանատարների հետ լուսանկարվեցին՝ ի հիշատակ համատեղ ծառայության:

4-րդ զորամիավորման ԲՀԱ խումբ

Խորագիր՝ Նորություններ


24/01/2019