Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՄԱԼԻՐ ՄԱՐԶՈՒՄՆԵՐ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՈՒՄ



ՀԱՄԱԼԻՐ ՄԱՐԶՈՒՄՆԵՐ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՈՒՄՀամաձայն պատրաստության պլանի` հունվարի 17-ին, 5-րդ զորամիավորման ՀՕՊ-ի պետ, փոխգնդապետ Դ. Նահապետյանի ղեկավարությամբ, զորամիավորման շտաբային գումարտակի ՀՕՊ հրամանատարական կետի անձնակազմի հետ անցկացվել են համալիր մարզումներ:

Մարզումների ընթացքում ստուգողական պարապմունքների ձևաչափով ստուգվել է անձնակազմի մասնագիտական հմտությունների մակարդակը՝ մարտական առաջադրանքների կատարման, մասնավորապես՝ նշանակետերի արտապատկերման, նշանակետերի բաշխման և պայմանական խոցման ընթացքում:

5-ՐԴ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՄԱՆ ԹՂԹԱԿՑԱԿԱՆ ԿԵՏ

Խորագիր՝ Նորություններ


22/01/2019