Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՀ ԶՈՒ ԳՇ ՊԵՏԻ ՇՐՋԱՅՑԸ ՄԻ ՇԱՐՔ ԶՈՐԱՄԱՍԵՐ



ՀՀ ԶՈՒ ԳՇ ՊԵՏԻ ՇՐՋԱՅՑԸ ՄԻ ՇԱՐՔ ԶՈՐԱՄԱՍԵՐԴեկտեմբերի 3-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն աշխատանքային այցով եղել է ԶՈՒ մի շարք զորամասերում։

Ծանոթանալով զորամասերի առօրյային, զինծառայողների մարտական պատրաստության վիճակին, զինտեխնիկայի պահպանման ու սպասարկման պայմաններին, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետն արձանագրել է, որ ամեն ինչ արվում է թե՛ զինծառայողների կենցաղային պայմանների բարելավման, թե՛ ծառայության առավել արդյունավետ կազմակերպման ուղղությամբ։

Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը եղել է նաև խաղաղապահ ստորաբաժանումներից մեկում: Հանդիպման ընթացքում Արտակ Դավթյանն անդրադարձել է տարածաշրջանային զարգացումներին ու անվտանգային խնդիրներին և այդ համատեքստում` խաղաղապահների գործառույթներին ու առաքելությանը։

Շրջայցի ընթացքում ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը զորամասերի հրամկազմին տվել է մի շարք ցուցումներ և հանձնարարականներ։

Խորագիր՝ Նորություններ


04/12/2018