Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ԼԱՎԱԳՈՒՅՆ ՎԱՇՏ» ՄՐՑՈՒՅԹԻ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼԸ



«ԼԱՎԱԳՈՒՅՆ ՎԱՇՏ» ՄՐՑՈՒՅԹԻ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼԸՀոկտեմբերի 2-ից 4-ը և 8-ից 10-ն անցկացվել է ԶՈՒ՝ ստորաբաժանման կազմով արգելագոտու հաղթահարում  անվանակարգում «Լավագույն վաշտ» մրցույթի եզրափակիչ փուլը:

Եզրափակիչ փուլի մասնակցության իրավունք էին ձեռք բերել զորամասերի, զորամիավորումների և միավորումների առաջնությունում լավագույն արդյունքներ գրանցած ստորաբաժանումները: Ըստ մրցման կանոնակարգի` հետախուզական ստորաբաժանումները մրցել են 3100մ, մյուսները՝ 1100 մ վազքատարածություններում:

«Լավագույն վաշտ» մրցույթի եզրափակիչ փուլի ընթացքում` 3100մ արգելագոտու հաղթահարումով վազքի մրցույթում գրանցվել է զինված ուժերի նոր ռեկորդ` 14 րոպե, 15 վայրկյան արդյունքով:

Մրցանակակիր ստորաբաժանումները պարգևատրվել են պատվոգրերով և փոխանցիկ գավաթներով, իսկ ռեկորդակիր ստորաբաժանմանը տրվել է նաև ռեկորդի գրանցման հավաստագիրը:

Խորագիր՝ Նորություններ


19/10/2018