Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՈՒՍՈՒՄՆԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՎԱՔՆԵՐ՝ ՊԲ-Ի ԶՈՐԱՀԱՎԱՔԱՅԻՆ ՄԱՐԴԿԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍԻ ՆԵՐԳՐԱՎՄԱՄԲ



ՈՒՍՈՒՄՆԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՎԱՔՆԵՐ՝ ՊԲ-Ի ԶՈՐԱՀԱՎԱՔԱՅԻՆ ՄԱՐԴԿԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍԻ ՆԵՐԳՐԱՎՄԱՄԲԱՀ ՊԲ զորահավաքային պատրաստության ընթացիկ տարվա պլանի համաձայն՝ սեպտեմբերի 13-ից մեկնարկել են ուսումնավարժական հավաքները, որոնց ընթացքում նախատեսվում են իրականացնել տեսական ու գործնական տարաբնույթ պարապմունքներ, ներդաշնակման միջոցառումներ՝ նպատակ ունենալով պահեստազորայիններին նախապատրաստել մարտական հերթապահություն իրականացնելուն, հնարավոր մարտական գործողությունների ժամանակ համապատասխան խնդիրների կատարմանը: Քաշաթաղի շրջանում զորահավաքը կայացավ Բերձորում և Իշխանաձոր գյուղում: Վերջինում ընդգրկված էին շրջանի հարավային թևի զինապարտները: Բացի շարքայիններից, զորահավաքին մասնակցելու են նաև պահեստազորի սպաները:

Զոհրաբ Ըռքոյան

Խորագիր՝ Նորություններ


14/09/2018