Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆԻ ՏՈՆԱՇԵՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ՆԱՄԱԿՆԵՐԸ ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻՆ



Բարեւ, հայ զինվոր, աշխարհի ամենաուժեղ, ամենաքաջ ու արի զինվոր:ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆԻ ՏՈՆԱՇԵՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ՆԱՄԱԿՆԵՐԸ ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻՆ

Ես քեզ գրում եմ Տոնաշենից, գիտեմ, հիմա դու զգոն կանգնած ես սահմանին, որ մեր մենք մեր դասերը սովորենք ու հանգիստ խաղանք:

Քո ահից թշնամին չի համարձակվի ոտք դնել մեր հողի վրա:

Շնորհակալ եմ քեզ, զինվոր ջան, խաղաղ բացվող ամեն օրվա համար:

 

Եվա Հայրիյան

4-րդ դասարան

 

***

ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆԻ ՏՈՆԱՇԵՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ՆԱՄԱԿՆԵՐԸ ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻՆԲարեւ, հայ զինվորներ, իմ ավագ ընկերներ:

Ես ուզում եմ երախտագիտությունս հայտնել բոլորիդ՝ ձեր հերոսության, ձեր անսպառ քաջության համար: Երկու տարի առաջ՝ 2016թ. ապրիլի 2-ին, շատ զինվորներ զոհվեցին, նրանք իրենց կյանքի գնով պաշտպանեցին մայր հողը, պաշտպանեցին ինձ եւ հայրենիքը…

 

Խաղաղությունը թանկ գնով՝ նրանց կյանքի գնով հաստատվեց:

 Ես որորշել եմ զինվորական դառնալ: Խոստանում եմ՝ ամուր պահել սահմաններն ու խաղաղությունը…   

 

 Հենրիխ Հայրիյան

8-րդ դասարան

 

***

ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆԻ ՏՈՆԱՇԵՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ՆԱՄԱԿՆԵՐԸ ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻՆԵս Մարիամն եմ, սովորում եմ Տոնաշենի դպրոցում: Անչափ  սիրում եմ մեր գյուղը, մեր դպրոցը ու մշտապես ուզում եմ այստեղ ապրել: Բոլոր մարդիկ էլ հազարավոր երազանքներ ունեն, ես էլ նրանց պես, բայց իմ ամենամեծ երազանքն ու ցանկությունը մեկն է. ուզում եմ մեր հայրենիքում, իմ Տոնաշենում, միշտ խաղաղություն  տիրի ու կրակոցների ձայներ այլեւս չլսվեն:

 

Մեր խաղաղությունը պահպանողները  դուք  եք, իմ սիրելի զինվորներ: Ուզում եմ այս փոքրիկ նամակովս երախտագիտության ջերմ խոսքեր ասել ձեզ: Թեեւ աղջիկ եմ, բայց պատրաստ եմ գալ եւ միանալ ձեզ, ձեզ հետ միասին ամուր-ամուր պահել մեր հայրենիքը: Համարեք ինձ ձեր քույրը, սիրելի զինվորներ: Խաղաղ ծառայություն բոլորիդ եւ բարի վերադարձ:

 Մարիամ

8-րդ դասարան

 

Խորագիր՝ #8 (1255) 22.08.2018 – 28.08.2018, Բանակ և հասարակություն


23/08/2018