Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԶՈՀՎԱԾՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԸ՝ ԲՈՒԺՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ



ԶՈՀՎԱԾՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԸ՝ ԲՈՒԺՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄԱպրիլի 13-ին Գորիսի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ հանդիպում, որին մասնակցեցին Գորիսի համայնքից Արցախյան ազատամարտում և Ապրիլյան պատերազմում զոհված հայորդիների հարազատները, գնդապետ Արարատ Մելքումյանի հրամանատարությամբ գործող զորամիավորման ենթակա զորամասերից մեկի և Սիսիանի հոսպիտալի զինծառայողները, համայնքապետարանի ենթակա կառույցների, Երևանի «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի աշխատակիցները, Գորիսի ՏԻՄ ղեկավարության ներկայացուցիչները:

Հանդիպման ընթացքում հնչած ելույթներում «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի ղեկավարության ներկայացուցիչները, Գորիսի համայնքապետի տեղակալը, 1-ին բանակային զորամիավորման ենթակա զորամասերից մեկի ստորաբաժանման հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալը և Սիսիանի հոսպիտալի պետը խոսեցին հայոց բանակի զինծառայողների անօրինակ սխրանքների մասին՝ շեշտելով զոհվածների ընտանիքների սոցիալական, առողջապահական խնդիրները մշտապես պետության և հասարակական կազմակերպությունների ուշադրության կենտրոնում պահելու կարևորությունը: Ոգեկոչվեցին Արցախյան ազատամարտում և Ապրիլյան պատերազմում զոհվածները, որոնց հիշատակը ներկաները հարգեցին հոտնկայս՝ լռության րոպեով:

ԶՈՀՎԱԾՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԸ՝ ԲՈՒԺՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄԵլնելով զոհվածների ընտանիքների անդամներին անհատույց և անժամկետ բուժօգնություն ցուցաբերելու անհրաժեշտությունից՝ «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի տնօրինությունը առավել հրատապ բուժօգնության կարիք ունեցեղ մի խումբ զինծառայողների ընտանիքների համար թողարկել է հատուկ սերտիֆիկատներ, որոնցով ընտանիքի անդամները կունենան նշված բժշկական կենտրոնում հետազոտվելու, ախտորոշիչ հավելյալ քննությունների ենթարկվելու, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, բուժական միջամտություն ստանալու իրավունք:

ՀՀ ևս մի քանի բնակավայրերում նմանատիպ միջոցառումների անցկացումով կամբողջանա «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի՝ ազատամարտում և Ապրիլյան պատերազմում զոհվածների առավել կարիքավոր ընտանիքներին սերտիֆիկատների տրամադրման գործընթացը:

ՎԱՉԵ ՄԿՐՏՉՅԱՆ

1-ին զորամիավորման թղթակցական կետ

Խորագիր՝ #16 (1238) 25.04.2018 - 01.05.2018, Բանակ և հասարակություն


26/04/2018