Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄՇԱԿԱԾ ՆԱԽԱԳԾԵՐԸ



ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄՇԱԿԱԾ ՆԱԽԱԳԾԵՐԸՀՀ պաշտպանության նախարարությունը ՀՀ առողջապահության նախարարության մասնագետների հետ համատեղ նախապատրաստել է «Քաղաքացու առողջական վիճակի հետազոտման և բժշկական փորձաքննության, հետազոտման և փորձաքննության ուղեգրման կարգերը, հետազոտում և բժշկական փորձաքննություն իրականացնող մարմինները և դրանց գործունեության կարգը, փորձաքննության եզրակացությունների ձևերը, բժշկական հետազոտությունների  և բժշկական հաստատությունների ցանկերը, իրականացված ծառայությունների դիմաց փոխհատուցման կարգը սահմանելու  և ՀՀ կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» և «Զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկը, ինչպես նաև քաղաքացու կամ զինծառայողի առողջական վիճակին հակացուցված զինվորական ծառայության պայմանները սահմանելու մասին»  ՀՀ Կառավարության որոշումների նախագիծը:

Ապրիլի 9-ին Երևանի պետական բժշկական համալսարանում ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արտակ Դավթյանի ղեկավարությամբ անցկացվել է խորհրդակցություն, որի ընթացքում ՀՀ պաշտպանության,  առողջապահության նախարարությունների, շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներին, հանրապետության առաջատար բժիշկ մասնագետներին են ներկայացվել մշակված նախագծերով նախատեսվող փոփոխությունները։

Փոփոխությունների հիմնական նպատակները զինապարտների բժշկական և զինծառայողների ռազմաբժշկական փորձաքննության կարգը համապատասխանեցնելն է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի և այլ ղեկավար փաստաթղթերի պահանջներին, փորձաքննության կարգի հանրային թափանցիկությունը և իրավական տեսանկյունից նվազ խոցելիություն ապահովելը, ոչ հստակ բնութագրող, հակասական, վերացական պարզաբանումները և փորձաքննական սահմանային ախտորոշումները բացառելը: Դրանով իսկ կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելը, ՌՈՒՀ-երի (ԲՈՒՀ-եր) դիմորդների և սովորողների բժշկական փորձաքննությունը կանոնակարգելը՝ հնարավորություն ստեղծելով ավելի մեծ թվաքանակի դիմորդներ ընդգրկելու ՌՈՒՀ-երի և ԲՈՒՀ-երի ընդունելության քննություններին, առանց զինապարտների և զինծառայողների առողջությանը վնասելու` հնարավորություն ընձեռնել առողջական որոշակի սահմանափակումներով ՀՀ քաղաքացիներին կատարելու սահմանադրական պարտքը, զինծառայողներին՝ շարունակելու ծառայությունը զինված ուժերում, բարձրացնելու զորամասերի հրամանատարության հնարավորությունները մարտական հերթապահության, մարտական պատրաստության կազմակերպման և ամփոփիչ, տեսչական ստուգումների ընթացքում գնահատման ցուցանիչների բարելավման ուղղությամբ։

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄՇԱԿԱԾ ՆԱԽԱԳԾԵՐԸԱյս ամենին հասնելու համար հստակեցվել են բոլոր կարգի ռազմաբժշկական (բժշկական) փորձաքննություն իրականացնող հանձնաժողովների գործառույթները, խնդիրները, իրավասությունները, որոշումների և եզրակացությունների ձևերը, փորձաքննական որոշումների բողոքարկման կարգը։ Ամբուլատոր-պոլիկլինիկաներում ռազմաբժշկական հանձնաժողովներ ստեղծելու և փորձնական ծրագիր իրականացնելու միջոցով զինկոմիսարիատների ռազմաբժշկական հանձնաժողովներին փոխարինելու հնարավորություն է ընձեռվել։ Ամբողջությամբ վերանայվել են հիվանդությունների, ֆիզիկական թերությունների ցանկը, պարզաբանումների մասը, սահմանափակումների բնութագրումները և որոշ հիվանդությունների սահմանափակումների պարզաբանումներում ավելացվել է նոր եզրույթ` «Ծառայություն հեշտացված օրվա կարգացուցակով»։

Նախագծերի հաստատման դեպքում ակնկալվում է կոռուպցիոն ռիսկերի էական նվազում, զինծառայողների իրավունքների պաշտպանվածության մակարդակի բարձրացում  ու փորձաքննության որակի բարելավում, խրոնիկական հիվանդությունների սրացման դեպքերի նվազում, զորամասերում ներքին ծառայության, մարտական հերթապահության կազմակերպման բարելավում։ Ոչ պիտանի ճանաչված սահմանային տարիքի չհասած սպաների, են­թա­սպա­նե­րի և պայմանագրային ծառայության շարքային կազմի զինծառայողների նկատմամբ անհատապես որոշում կայացնելու արդյունքում փորձառու և բանիմաց զինծառայողներին հնարավորություն կընձեռվի շարունակել ծառայությունը զինված ուժերում։ Բացի այդ` կամփոփվեն բովանդակային տեսանկյունից միանման մի շարք հրամաններ, ինչը դյուրին կդարձնի հրամանատարների և կադրային մարմինների գործունեությունը։

Նախագծեր տեղադրված են իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական www.e-draft.am կայքում։

Խորագիր՝ Նորություններ


10/04/2018