Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԱՅՑԸ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՀՈՍՊԻՏԱԼ



ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԱՅՑԸ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՀՈՍՊԻՏԱԼՓետրվարի 7-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այցելել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Նախարարը ծանոթացել է տեխնիկապես վերազինված բաժանմունքների պայմաններին և հնարավորություններին, բարձրակարգ բուժսպասարկման ապահովման նպատակով հոսպիտալում իրականացված աշխատանքներին։ Նախարարին ներկայացրել են նաև ձեռքբերված արդի բուժսարքավորումներն ու ռեանոմոբիլները։

Այցելության ընթացքում պաշտպանության նախարարը հանդիպել է բուժվող զինծառայողների հետ, հետաքրքրվել նրանց առողջությամբ և մաղթել շուտափույթ ապաքինում:

Խորագիր՝ Նորություններ


08/02/2018