Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԳՐՔԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ՝ «ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿ»



ԳՐՔԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ՝ «ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿ»Խաչատուր Աբովյանի անվան Մանկավարժական համալսարանի գիտական գրադարանը «Հայաստանի անկախության վերակերտման 100-ամյակ» ծրագրի շրջանակում եւ Հայոց  բանակի  օրվա  առիթով բացել է «Հայոց բանակ» գրքային ցուցահանդեսը:

Ներկայացված են Հայոց բանակի կազմավորման, բանակի կայացման գործում ներդրում ունեցող գործիչների հեղինակած, նրանց մասին պատմող, բանակի առանձին զորամիավորումների, առանձին նվիրյալ հերոսների մասին պատմող 150-ից ավելի գիրք, ինչպես նաեւ «Հայկական բանակ» հանդեսի համարները:

 

ԱՆՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Խորագիր՝ #04 (1226) 31.01.2018 - 6.02.2018, Հոգևոր-մշակութային


31/01/2018