Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՐԱՄԱՆԱՏԱՐԱԿԱՆ ՀԱՎԱՔՆԵՐ 1-ԻՆ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՈՒՄ



ՀՐԱՄԱՆԱՏԱՐԱԿԱՆ ՀԱՎԱՔՆԵՐ 1-ԻՆ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՈՒՄ1-ին զորամիավորման ենթակա զորամասերից մեկում տեղի ունեցան  զորամասերի գումարտակների եւ դիվիզիոնների հրամանատարների հնգօրյա հավաքներ, որոնց նպատակը տեսական եւ գործնական պարապմունքների միջոցով հրամանատարների գիտելիքները խորացնելը եւ նրանց ղեկավարման հմտությունները կատարելագործելն էր:

Լսարաններում, շարահրապարակում,  ավտոհավաքակայանում,  հրաձգարաններում, ուսումնական դաշտում անցկացվեցին դասախոսություններ,  մեթոդական, ցուցադրական, ստուգողական պարապմունքներ:

Ուսուցանող սպաներն էին՝ հավաքների պետ, զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանը, հրամանատարի տեղակալները, ծառայությունների եւ բաժինների պետերը:

Գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանի անցկացրած դասի ընթացքում կարեւորվեց զորամիավորման ենթակա բոլոր ստորաբաժանումների մշտապես մարտունակ լինելը:

ՀՐԱՄԱՆԱՏԱՐԱԿԱՆ ՀԱՎԱՔՆԵՐ 1-ԻՆ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՈՒՄՆա ներկայացրեց բանակի, մասնավորապես՝ զորամիավորման ստորաբաժանումներում ընթացող բարեփոխումների ընթացքը, հավաքի մասնակից յուրաքանչյուր սպայից  պահանջեց ամենայն պատասխանատվությամբ վերաբերվել մարտական պատրաստության պլանի համաձայն ընթացող բոլոր գործընթացներին, ցանկացած մարտական հրամանի, վերադասի կարգադրության:

-Բանակը կենսունակ օրգանիզմ է, որի ամեն մի ստորաբաժանում, ինչպես շղթայի մի կարեւորագույն օղակ, իր դերն ու խնդիրը ունի: Պետք է մշտապես ամուր պահել մեր միասնության եւ կադրերի շարունակական ապահովման ամրակուռ շղթան, քանի որ երեկ, այսօր, եւ վաղը մենք կանգնած ենք անընդհատ կատարելագործվող՝ հզորագույն բանակ ունենալու հրամայականի առաջ,- ասաց զորամիավորման հրամանատարը:

Պարապմունքների թեմաներն անմիջականորեն առնչվում էին մարտավարամասնագիտական, ռազմաբժշկական, կապի, զորահավաքային, ինժեներական, տեխնիկական, շարային, ֆիզիկական, կրակային, հրետանու, ռազմատեղագրական, թիկունքային, հետախուզական, մարտավարական, մարտական, տեխնիկական պատրաստությանը:

Հավաքների ընթացքում գումարտակների եւ դիվիզիոնների հրամանատարներն աչքի ընկան ակտիվությամբ՝ ցուցաբերելով տարբեր հարցեր համակողմանի վերլուծելու ընդունակություն, ցուցադրելով  տեսական եւ գործնական խորացված գիտելիքներ, իրենց վստահված ստորաբաժանումներն արդյունավետ ղեկավարելու հմտություններ:

Հրամանատարական հավաքները ցույց տվեցին, որ մեր զորքերի մարտունակությունը բարձր է, եւ զինծառայողները պատրաստ են կատարելու ցանկացած մարտական խնդիր:

 

ՎԱՉԵ ՄԿՐՏՉՅԱՆ

1-ին զորամիավորման թղթակցական կետ

Խորագիր՝ #03 (1225) 24.01.2018 - 30.01.2018, Ազգային բանակ


25/01/2018