Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄՇՏԱՊԵՍ ՑՈՒՑԱԲԵՐԵԼ ԲԱՐՁՐ ՊԱՏՐԱՍՏՎԱԾՈՒԹՅՈՒՆ



ՄՇՏԱՊԵՍ ՑՈՒՑԱԲԵՐԵԼՈՒ ԲԱՐՁՐ ՊԱՏՐԱՍՏՎԱԾՈՒԹՅՈՒՆՇուրջ մեկ տարի է, ինչ ծառայում եմ: Ծառայությանս ընթացքում ձեզ  պարբերաբար պատմել եմ մեր զորամասի, նրա հրամկազմի մասին: Այժմ թեւակոխել եմ ծառայությանս ամենապատվաբեր եւ ինձ համար նպատակային համարվող փուլը: Պետական սահմանի մարտական դիրքը մեր բանակի եւ մեր պետության ամուր հիմքի գրավականն է: Ես նույնպես դիրքապահ եմ: Ծառայում եմ հրետանային ստորաբաժանումում, ինչի համար շատ ուրախ եմ:

Զգոնության, արագության եւ ճշգրտության ներդաշնակմամբ միայն հրետանին մարտական խնդիրը կկատարի հստակ, եւ թշնամին այլեւս անկարող կլինի դիմակայել մեր հրետանու հասցրած հարվածներին: Իմ ստորաբաժանման հրամանատարի` փոխգնդապետ Բաբայանի մարդկային բարձր որակների եւ առաջատար մասնագետ լինելու հանգամանքը պարտավորվածություն է արթնացնում ստորաբաժանման զինծառայողների մեջ` մշտապես ցուցաբերելու բարձր պատրաստվածություն եւ հնարավորինս արագ սերտելու հրետանու բոլոր գաղտնիքները:

 

ԳՈՌ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

2-րդ զորամիավորում

Խորագիր՝ #03 (1225) 24.01.2018 - 30.01.2018, Ազգային բանակ


25/01/2018