Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ ԵՌԱԲԼՈՒՐՈՒՄ



ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ ԵՌԱԲԼՈՒՐՈՒՄՕրերս Երևանի պետական հենակետային քոլեջի ուսանողներն այցելել էին Եռաբլուր զինվորական պանթեոն` ծաղիկներ խոնարհելու և հարգանքի տուրք մատուցելու իրենց կրթօջախում ուսանած քաջորդի Ռոբերտ Աբաջյանի հիշատակին: Ներկաները երդվեցին   հավատարիմ մնալ Ռոբերտի, մեր մյուս տղաների կյանքի գնով էլ ավելի սրբացած Հայրենիքին:

Կենսուրախ, կյանքով այնքան լեցուն էր Ռոբերտը, հազար երազանք ու ցանկություն ուներ իր անհանգիստ սրտում թաքցրած, բայց երբ վտանգվեց հայրենիքը, նա չխնայեց ամենաթանկը` կյանքըԿռվեց ու ընկավ հերոսի նման

ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ ԵՌԱԲԼՈՒՐՈՒՄ

Այսօր էլ հարազատ կրթօջախում հուզմունքով , հպարտությամբ ու լուսավոր թախիծով են հիշում Ռոբերտին: Արցախի  երիտասարդ հերոսի պատվին պետական հենակետային քոլեջում դասասենյակ եւ լաբորատորիա է անվանակոչվել:

Ս. Ղազարյան

Խորագիր՝ Նորություններ


25/12/2017