Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՄՓՈՓԻՉ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐ



ԱՄՓՈՓԻՉ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԴեկտեմբերի 12-ին 5-րդ զորամիավորման Անդրանիկ Օզանյանի անվան զորամասում մեկնարկեցին 2017թ. ուսումնական տարվա ամփոփիչ քննությունները:

Ամփոփիչ քննությունների մեկնարկը տրվեց շարային ստուգատեսով, որի ընթացքում ստուգվեցին անձնակազմի արտաքին տեսքը, զենքի և զինամթերքի, ուսումնանյութական բազայի վիճակը:

Զգացվում էր, որ զորամասի հրամանատարությունը ամենայն բծախնդրությամբ է նախապատրաստվել ամփոփիչ քննություններին:

Ստուգատեսից անմիջապես հետո զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Ա. Դավթյանը հրահանգավորեց ստուգող անձնակազմին լինել սկզբունքային, վեր հանել բոլոր թերացումները, գրանցել լավագույն կողմերը և հատկապես ուշադրություն դարձնել նախորդ ստուգումների ընթացքում տեղ գտած թերությունների վերացման աշխատանքներին:

ԱՄՓՈՓԻՉ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐՍտուգումների ընթացքում գրանցվեցին լավ գնահատականներ. հատկապես աչքի ընկավ զորամասի վարչակազմը:

5-րդ զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Ա. Դավթյանը ամփոփելով արդյունքները՝ շնորհակալություն հայտնեց առավել բարձր գնահատականներ ստացած զինծառայողներին, իսկ բավարար գնահատական ստացած սպաներին տրվեց ժամանակ շտկելու ցուցանիշները: 

 

5-ՐԴ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՄԱՆ ԹՂԹԱԿՑԱԿԱՆ ԿԵՏ

Խորագիր՝ #50 (1221) 20.12.2017 – 26.12. 2017, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


20/12/2017