Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԵՎ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԶԻՆԱՆՈՑ



ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԵՎ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԶԻՆԱՆՈՑՆԱՏՕի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում դեկտեմբերի 11-ից 14-ը ՀՀ ՊՆ վարչական համալիրում ՆԱՏՕի միացյալ ուժերի հրամանատարության պատվիրակության  հոգեբանական և տեղեկատվական գործողությունների մասնագետներից կազմված փորձագիտական խումբն անցկացրեց դասընթաց տեղեկատվական և հոգեբանական գործողությունների վերաբերյալ: 

 

Իզուր չէ, որ 21-րդ դարը բնորոշվում է որպես տեղեկատվական  տեխնոլոգիաների և սառը պատերազմների դարաշրջան: Տեղեկատվական և հոգեբանական գործողությունները արդի հակամարտությունների, ինչպես նաև բուն պատերազմական գործողությունների ընթացքի անքակտելի բաղկացուցիչն ու ուղեկիցն են: Ինչպես տեղեկատվական պայքարի փորձագետներն են նշում` հենց դրանցով են որոշվում և կարգավորվում  մարտական գործողությունների մեկնարկը, ընթացքն ու հանգուցալուծումը: Ուստի տեղեկատվական և հոգեբանական գործողությունները պետք է հնարավորինս վաղ սկսվեն և համապատասխան հող նախապատրաստեն մինչև բուն մարտական գործողությունների մեկնարկը:

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԵՎ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԶԻՆԱՆՈՑՀաճախ այս ստորաբաժանումների աշխատանքի շնորհիվ  հնարավոր է լինում խուսափել զինված բախումներից կամ մեղմել դրանց ուժգնությունը: Հենց այս նպատակին է ծառայում ՆԱՏՕի խաղաղարար առաքելության մեջ ներգրավված հոգեբանական և տեղեկատվական գործողություններ իրականացնող ստորաբաժանումների ծառայությունը: Խաղաղարար առաքելությունների հոգեբանական և տեղեկատվական բաղկացուցիչների հիմնական գործառույթը հակամարտող կողմերի գիտակցության մեջ` նրանց ընկալումներում, դիրքորոշումներում և գլխավորը` վարքային դրսևորումներում ցանկալի փոփոխությունների իրականացումն է, որը նպաստում է «թեժացող մթնոլորտի» լիցքաթափմանը և բախումների հնարավորինս անարյուն, խաղաղ լուծմանը:

Դասընթացի շրջանակում ՆԱՏՕի փորձագիտական խմբի անդամները ներկայացրին ՆԱՏՕի Տեղեկատվական հաղորդակցությունների կենտրոնի կառուցվածքում հոգեբանական և տեղեկատվական գործողությունների ստորաբաժանումների տեղը, դերը և գործառույթները, ինչպես նաև բուն տեղեկատվական և հոգեբանական գործողությունների վարման` ՆԱՏՕի չափորոշիչներով սահմանված մեխանիզմները, մեթոդներն ու միջոցները: Փորձագիտական խմբի ներկայացուցիչները համապատասխան դիդակտիկ նյութերի և տեսաֆիլմերի միջոցով մասնակիցներին ծանոթացրին  նաև խաղաղարար առաքելություններում ՆԱՏՕի հոգեբանական և տեղեկատվական ստորաբաժանումների մասնակցության առավել հետաքրքրական և ուսանելի օրինակներին: Դասընթացն անցկացվեց սեմինարքննարկումխմբային աշխատանք ձևաչափով, որի շնորհիվ ուսումնական նյութի յուրացման գործընթացն ավելի դյուրին ու արդյունավետ եղավ:

 Քնար Թադևոսյան

Խորագիր՝ Նորություններ


18/12/2017