Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՎԱՐԺԱՆՔՆԵՐ



ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՎԱՐԺԱՆՔՆԵՐԱրցախում անցկացված զորավարժության շրջանակում վարժանքներ իրականացվեցին նաեւ ԶԼՄ ներկայացուցիչների հետ: Լրագրողներն անցան ռազմական հավանական գործողությունների ժամանակ տարբեր իրավիճակներում աշխատելու պատրաստություն։ Անվտանգության կանոններին ծանոթանալուց հետո նրանք ստացան համապատասխան փաստաթղթեր, հատուկ համազգեստ՝  PRESS գրությամբ զրահաբաճկոններ եւ սաղավարտներ: Այնուհետեւ ծանոթացան դաշտային պայմաններում աշխատելու հնարավորություններին: Այցի ընթացքում լրագրողները եղան նաեւ զորամասերից մեկում:

Խորագիր՝ #48 (1219) 06.112.2017 - 12.12.2017, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


07/12/2017